Արա Բուդաղյանն արդարացվել է և ազատ կարձակվի
Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց,որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:՝ հանցակազմի բացակայության հիմքով: Արա Բուդաղյանը դեռևս ազատ չի արձակվել, սպասում է դատախազի որոշմանը: Արա Բուդաղյանը 2015թ. հուլիսի 3-ից գտնվում է անազատության մեջ:
