Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Այսօր` հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Դավիթ Եղոյանի վարած ВАЗ 211030 մակնիշի 34 AՍ 489 համարանիշի և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում հաշվառված, սակայն Զ. Այգեկցու 26 տանը բնակվող, 24-ամյա Անանիա Հարությունյանի վարած Mazda 34 VV 469 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և ВАЗ 211030-ի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Պետրոսյանը և Mazda-ի ուղևոր, Լեռնային Ղարաբաղի Հանրպետության Հադրութ քաղաքի բնակիչ, 29-ամյա Լյովա Օսիպյանը տեղափոխվել են` 2-ը էրեբունի, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:
