Կոչ բոլոր խմբավորումներին. Հոսեին Դեհղան
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի Հոսեին Դեհղանը Սիրիայում գործող բոլոր խմբավորումներին կոչ է արել բանակցությունների մեջ մտնել Սիրիայի կառավարության հետ ու քայլեր ձեռնարկել երկրում խաղաղության ու անդորրի հաստատման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իրանի ՊՆ-ը: Դեհղանը Թեհրանում իր ռուս ու սիրիացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք Սիրիայում գործող խմբավորումներին ու հոսանքներին կոչ ենք անում խելամտորեն ընտրել խաղաղ մեթոդներ ու բանակցությունների մեջ մտնել այդ երկրի օրինական կառավարության հետ, քայլեր ձեռնարկել խաղաղություն ու անդորր հաստատելու, ինչպես նաև ահաբեկչությունն արմատախիլ անելու ուղղությամբ»: Դեհղանը եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուին ու Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆրեջային և հույս է հայտնել, որ երկրները կփոխգործակցեն ահաբեկչության հանդեպ վերջնական հաղթանակ տանելու համար:
