Կառավարությունը հակակոռուպցիոն համալիր փաթեթ է պատրաստում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում այս շաբաթ գրեթե ամեն օր հակակոռուպցիոն թեմայով քննարկումներ են եղել։ Երեկ մոտ 4-5 ժամ վարչապետը, աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարության ներկայացուցիչները քննարկել են հակակոռուպցիոն համալիր փաթեթի հարցը։ Կառավարությունը մտադիր է համալիր փաթեթ ներկայացնել, որը նաեւ օրենսդրական փոփոխություններ է ենթադրում։ Իսկ առաջիկայում, մեր տեղեկություններով, հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստ է լինելու»
