Ավտովթար՝ Էջմիածնի քաղաքապետարանի մոտ
Այսօր` հունիսի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Bentley» մակնիշի 01 TO 100 համարանիշի, «Mersedes G-500» մակնիշի 01 DO 100 համարանիշի և «Mersedes G-500» մակնիշի 02 GC 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` ավագ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mersedes G-500» 01 DO 100 համարանիշի ավտոմեքենան վարել է 32-ամյա Տիգրան Մխեյանը, «Mersedes G-500» 01 GC 010 համարանիշի ավտոմեքենան` 37-ամյա Սամվել Կալյանը, իսկ «Bentley»-ն վարել է 30-ամյա Բագրատ Գրիգորյանը:
