Անգելա Մերկելը ցուցադրաբար ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, որն այսօր խորհրդարանում բանավեճ է բացել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարությամբ: Այդ մասին հայտնում է DPA գործակալությունը:
Լիագումար նիստի դահլիճում Լամերտի արտահայտությունն առաջացրել է բուռն ծափահարություններ. «Այն, որ դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն է անում Բունդեսթագի դեմոկրատական ճանապարհով ընտրված պատգամավորներին` կասկածելով նրանց թուրքական ծագումը, նրանց արյունն անվանելով ապականված, ես անհնար եմ համարում»:
«Անսովոր է, երբ խորհրդարանում նստածները ծափահարում են»,- նկատել է DPA-ն:
Բունդեսթագը հունիսի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այդ օրը Մերկելը քվեարկությանը չի մասնակցել:
Էրդողանը հետագայում խիստ քննադատել է թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականներին,
«Շատերն ասում են, որ իրենք թուրք են: Կներեք, ի՞նչ թուրք են: Նրանց արյունը հարկավոր է ուղարկել լաբորատորիա ստուգման»,- հայտարարել է նա:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը