Տիգրան Բալայանը տեղեկություն չունի, թե ԱԳՆ-ում փոխնախարարների կրճատում սպասվո՞ւմ է
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկություն չունի, թե ԱԳՆ-ում փոխնախարարների կրճատում սպասվո՞ւմ է: Այսպես, ի պատասխան հարցի, թե ՀՀ գյուղնախարարությունում 3 փոխնախարարի կրճատում եղավ, իրենց մոտ սպասվո՞ւմ է, վերջինս ասաց. «Նման տեղեկություն չունեմ»: Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով 3 գյուղփոխնախարար ազատվեց պաշտոնից, և ենթադրվում է, որ կառավարության օպտիմալացումը կարող է վերաբերել այլ նախարարությունների ու գերատեսչությունների: Նշենք, որ ամենաշատ փոխնախարարներ ունեցող նախարարությունների թվում են Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունները` 4 -ական տեղակալներով: Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի չորրորդ փոխնախարարի պաշտոնն ընդամենը վերջերս համալրվեց, երբ նշանակվեց նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը:
