Նրանք մազոխի՞ստ են, որ լուրջ ռիսկեր են տեսնում.... Ն. Զոհրաբյան
ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշելով. «Այս նախագիծն այն դեպքերից է, որը լրջորեն քննադատվել է նաեւ Հանրապետական խորհրդարանական մեծամասնության տնտեսական հանձնաժողովի կողմից, որը գլխավորում է Հանրապետական՝ նշելով, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախագիծը, կարծես, պարտադրի Համաշխարհային բանկին, որ Հայաստանին շարունակեն վարկեր տալ։ Ի պատասխան սրան, Վախթանգ Միրումյանն ասաց. «Ճիշտ հակառակը, ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Մենք առաջարկում ենք գանձապետական մեկ համակարգ, անցում ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի, սա հենց կոռուպցիոն ռիսկերի նվազեցում է, մենք առաջարկում ենք նաեւ կատարելագործել հարկային ստուգումների ինստիտուտը։ Նաիրա Զոհրաբյանը չբավարարվելով պատասխանով, շարունակց. «Շատ տնտեսվարողներ պնդում են, որ տեսնում են այդ ռիսկերը։ Նրանք մազոխի՞ստ են, որ լուրջ ռիսկեր են տեսնում, եթե դուք հակառակն եք պնդում»։
