Աղդամում երկու զինվորական գլխի շրջանում վնասվածք են ստացել
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում երեկ տեղացել է ուժեղ կարկուտ։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Աղդամից, տեղացած խոշոր կարկտի հետևանքով Աղդամի զորամասի զինվորականներից երկուսը վնասվածքներ են ստացել գլխի հատվածում։ Բարեբախտաբար, վնասվածքները շատ լուրջ չեն եղել։
