Պոմիդորով հնարավոր չէ հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել. պատգամավոր

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում այսօր անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականին, ասաց, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականների նման «հուսահատ ու տխուր» փաստաթուղթ է: Ըստ նրա` 2015թ.-ի Հայաստանի տնտեսության 3% աճի 70%-ն ապահովել է գյուղատնտեսությունը, որի աճն էլ, կառավարության խոստովանությամբ, մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, այսինքն` եթե անցած տարի երկու հատ կարկուտ ավելի գար, երկու հատ էլ՝ անձրև, մեր տնտեսության աճը 50%-ով կկրճատվեր: «Այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ և նույնիսկ աճեր, բայց ինչպես նախորդ տարիներին՝ չկա ամենակարևորը՝ ռազմավարություն, թե մենք ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը»,-ասաց նա։ Ըստ ԱԺ պատգամավորի՝  գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու խոստումներից հետո ՀՀ-ում ստեղծվել է «պոմիդորահեն տնտեսություն»։ «Մենք պետք է ջարդենք մեր դեմ սրված այդ ատամները, և սա ոչ թե քմահաճույքի կամ լոպազության, այլ լինել-չլինելու հարց է: Հայաստանի դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ինդուստրիալ հիմքի վրա դրված բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերական համալիրը, որովհետև պոմիդորով թշնամու ագրեսիայի առաջը չես առնի: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, որոնց ուշքն ու միտքը ոչ թե՝ պոմիդորի միջազգային գներն են ու հոծ գիծ տրորողներին հանուն ընտանեկան բարեկեցության քերթելը, այլ նրանք, որոնք ՀՀ-ն տեսնում են բարձր ինդուստրիալ երկիր»,- ասաց Ն.Փաշինյանը: Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմը տվեց, որ «ագրարային նրբերանգներով» Հայաստանը շանս չունի գոյատևելու այս տարածաշրջանում: «Որովհետեւ արևելքում ու արևմուտքում կան հեռավոր երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը՝ որպես բանջարեղենամրգային դեսերտ: Պետք է ջարդել այդ ատամները, քանի որ մեր լինել-չլինելու հարցն է»,-ասաց նա: Պատգամավորն ասաց, որ  պոմիդորով հնարավոր չէ հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am