Ներքին քաղաքականության թիրախը
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հայտարարեց, թե ինչ Պոլսո Հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը տեղապահ է նշանակվել, Պոլսո պատրիարքարանը դարձել է գործիք թուրքական իշխանության ձեռքին:Սակայն մեկ այլ բանախոսի՝ ըստ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի՝ Պոսլո պատրիարքի փոխանորդը պարզապես հարկադրված է նման քաղաքականություն վարում: «Նա այրում է բոլոր կամուրջները թրքահայության հետ թե՛ որպես անձ, թե՛ որպես կառույցի ղեկավար: Բացի այդ, իր այս քայլով հարվածի տակ է դնում Թուրքիայի հայերի մի զգալի հատվածի, որը եթե նույնիսկ շատ հստակ չի բարձրաձայնում, բայց համենայնդեպս չի ցավում, օրինակ՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ընդունման բանաձևի կապակցությամբ»,- ասաց Հրանուշ Խառատյանը։ Ինչպես ասաց՝ Թուրքիայում հայերը միշտ եղել են ներքին քաղաքականության թիրախ: Տեղապահ Աթեշյանը չի կարողանում գտնել այն ճիշտ հնարավորությունը, որով ինքը կկարողանա հարաբերվել թուրքական իշխանությունների ճնշումների հետ՝ տանուլ չտալով հայկական շահերն ու պատրիարքարանի դերը: «4 տարի շարունակ, ամեն տարի մարդը պատառ-պատառ բաժիններով տալիս է, նա արդեն «այբ»-ը և «բեն»-ը վաղուց ասել է: Հիմա ինքը չի կարող հաջորդ տառերը չասել: Ինքը Թուրքիային պետք է այնքանով, որքանով այս պահին անում է այս հայտարարությունները: Հենց չարեց՝ նույնքան լքված է լինելու իշխանությունների կողմից»,- հայտարարեց ազգագրագետը: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ նշեց, որ թուրքահայության պատասխանատուն հոգևոր առաջնորդն է, այս պահի դրությամբ` Արամ Աթեշյանը, որը փորձում է ինչ-որ լուծում տալ՝ անվտանգության մեջ պահելու այնտեղ ապրող հայերին: «Այստեղ նստած կարող ենք դատապարտել ամեն ինչ և ամենքին, որովհետև մեր կյանքը անվտանգության մեջ է: Իսկ Աթեշյանն այդ քայլով փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը` պայմանավորված Բունդեսթագի որոշմամբ»,- ասաց վարդապետը:
