Մեր պատրիարքների ընկրկող և ենթարկվող վարքը ոչ մի լավ բան չի ավելացնում թրքահայ համայնքի կյանքում.Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադառնալով մի քանի օր առաջ փոխանորդ Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած տխրահռչակ նամակին ,ասաց ,որ այլ կարծիք ունի: «Այսպիսի լարվածության ժամանակ թրքահայության պատասխանատուն, ըստ իս, փորձում է ինչ-որ լուծում տալ` անվտանգության մեջ պահելու այնտեղ ապրող հայերին: Այստեղ նստած կարող ենք դատապարտել ամեն ինչ և ամենքին, որովհետև մեր կյանքը անվտանգության մեջ է: Իսկ Աթեշյանն այդ քայլով փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը` պայմանավորված Բունդեսթագի որոշմամբ»,- ասաց վարդապետը: Բացի այդ, մեր պատրիարքների ընկրկող և ենթարկվող վարքը ոչ մի լավ բան չի ավելացնում թրքահայ համայնքի կյանքում: Վարդապետը նշեց, որ չի արդարացնում Աթեշյանի այդ քայլը, բայց նաև պետք է հասկանալ, թե ինչ կացության մեջ է այսօր հայ պատրիարքարանը և ընդհանրապես Թուրքիայի հայ համայնքը: «Նրան ստիպել են, որ նման հայտարարություն անի»,- ասաց վարդապետը:
