Աթեշյանը այլ ելք չունի, քան քաջություն գտնել և հրաժարվել փոխանորդի աթոռից.Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով մի քանի օր առաջ փոխանորդ Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած տխրահռչակ նամակին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Թուրքիայում մեր բոլոր պատրիարքներն էլ եղել են ծանր վիճակում, միշտ եղել են թիրախ: Բայց պատրիարքի անձը և գործը նույնպես զգալի դեր են խաղացել: Այնինչ դատելով Արամ Աթեշյանի` Պոլսո պատրիարքի փոխանորդ ընտրվելու պահից նրա վարած քաղաքականությունից` պատրիարքարանը դարձել է գործիք Թուրքիայի իշխանության ձեռքին: Նա այրում է բոլոր կամուրջները թրքահայության հետ թե որպես անձ, թե որպես կառույցի ղեկավար: Բացի այդ, իր այս քայլով հարվածի տակ է դնում Թուրքիայի հայերի մի զգալի հատվածի, ով եթե նույնիսկ շատ հստակ չի բարձրաձայնում, բայց համենայնդեպս չի ցավում, օրինակ, Բունդեսթագի կողմից ցեղասպանության ընդունման բանաձևի կապակցությամբ»: Հ. Խառատյանը բերեց Պոլսո պատրարք Շնորհք արքեպիսկոպոս Գալստյանի օրինակը, ով բավականին բարդ ժամանակներում, երբ 1965 թ. նշվում էր Հայոց Ցեղասպանության 50-ամյակը, դեմ գնաց Թուրքիայի իշխանություններին, չընկրկեց նրանց ճնշումների առջև, երբ փորձ էր արվում պատրիարքի միջոցով դատապարտել Ցեղասպանության տարելիցին նվիրված քայլերը: Սակայն Թուրքիայի իշխանություններին Աթեշյանը և մյուսները հարկավոր են այնքան ժամանակ, քանի դեռ անում են իրենց թելադրածը: Դրա վառ օրինակը Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն է: Ամեն տեղ Էրդողանը իր հետ տանում էր Մութաֆյանին` ցույց տալու, թե որքան են կարևորում փոքրամասնության ներկայացուցչին, այն էլ հայերի: Իսկ երբ մեկ անգամ պատրիարքն իրեն թույլ տվեց ասել, որ ցեղասպանություն եղել է, դարձավ «կենդանի» դիակ: Արամ Աթեշյանը գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ այլ ելք չունի, քան քաջություն գտնել և հրաժարվել փոխանորդի աթոռից,հայտարարեց ազգագրագետը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am