Ինչ է հայտնի Էջմիածնում Հ. Պատուրյանի սպանությունից և ինչ նոր ալիբի է ի հայտ եկել Վ. Սախկալյանի գործում

Հունիսի 5-ին Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործի վերաբերյալ քննության ընթացքում հայտնաբերված անհերքելի փաստերի՝ տեսագրությունների հիման վրա հիմնավորվել է սպանության հիմնական կասկածյալ Վարդան Սախկալյանի ալիբին` այլուրեքությունը: Ավելի կոնկրետ՝ նա հանցագործության ժամանակ Էջմիածնում չի եղել, իսկ հանցագործությունը կատարելու ժամին եղել է Երևանի Սարյան փողոցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից առանց նշելու կասկածյալի տվյալները, հայտնեցին, որ 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանի սպանության 26-ամյա կասկածյալի այլուրեքությունը պարզվել է: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Վաղարշապատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանի դին: Պարզվել էր, որ ժամը 00:10-ի սահմանում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում՝ նախկին պլաստմասայի գործարանի տարածքում, կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը, որը օրեր անց ազատ արձակվեց: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով և քննությունը շարունակվում է: Մեր  տեղեկություններով՝ սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից, ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Մասնավորապես  իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել,որի վրա ծախսել է 1.5 միլիոն  և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 որդի, 1 դուստր: Նշենք,որ նա համարվում էր քրեական հեղինակություն:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am