Մարդ ծեծելու գործոնը հակակշռում .Անուշ Սեդրակյանը՝Սամվել Բաբայանի վերադարձի մասին
«Մարդ ծեծելու գործոնը հակակշռում է բոլոր մնացած տարակուսանքները: ԼՂՀ խնդրով մտահոգվող մարդը պետք է հենց պատերազմական գործողությունների օրերին Արցախում լիներ։ Նա, իբրև նվիրյալ մարդ, պետք է գար ապրիլի 2-ին,-ասաց Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով,-եթե գալիս է ընտրությունների նախօրեին, իմ մոտ կասկածներ են առաջանում։ Բայց երբ որ մարդ են ծեծում քաղաքական նկատառումներով, չեն թողնում, որ նա անի համապատասխան հայտարարություններ, անի համապատասխան քննարկումներ, մենք հասկանում ենք, որ տեղի է ունենում ոչ ազնիվ պայքար, ոչ ճիշտ պայքար, պատգամավորն էլ այդ վիճակը ավելի բարդացնում և սրացնում է»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի և դրան հաջորդող Հայկ Խանումյանի ծեծի մասին։
