Ես անունները կտամ ոստիկանությանը, տեսաձայնագրություններ էլ կան. Խանումյանը՝ իրեն ծեծողների մասին

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը  հարցազրույց է տվել news.am  լրատվական կայքին: -Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում: -Նորմալ եմ, դեպի ապաքինում է գնում: Այս պահին դեռեւս հիվանդանոցում եմ: -Ի՞նչ փուլում է նախաքննությունը: -Ինչպես գիտեք, քրեական գործը հարուցված է: Ես ցուցմունք եմ տվել, փորձաքննություններ են նշանակվել, քննչական խումբ է ձեւավորված, տարբեր ուղղություններով աշխատում են: -Ձեր ֆեյսբուքյան էջում դեպքի օրը գրառում էիք կատարել, որ ճանաչում եք Ձեզ ծեծողներից 7-ին: Արդեն պարզվե՞լ են նրանց ինքնությունը: Ես ընթացքում այդ անունները կտամ ոստիկանությանը, քանի որ մի մասին դեմքով եմ ճանաչում ու տարբեր տեղերում եմ տեսել: Մինչեւ այդ բոլոր անունները կնույնականացնեմ, բայց գործով նաեւ փաստաբան եմ ներգրավվել, որի հետ նույնպես պետք է քննարկենք այդ հարցերը: Կարծում եմ՝ շատ արագ այդ ամենն ի հայտ կգա, քանի որ տեսաձայնագրություններ էլ կան, որոնց միջոցով առեւանգողներին կարելի է պարզել: Ըստ իս, առաջնահերթ սա պետք է լինի, բայց այնուամենայնիվ, քննչական գործողություններ են կատարվում, չեմ ուզում ինչ-որ բան ասելով խանգարել, թողնում եմ քննիչներին: -Պարոն Խանումյան, այս ամենի մեջ Դուք քաղաքական հետք տեսնո՞ւմ եք: Շատ է խոսվում, որ այս ամենը կապված է Սամվել Բաբայանի վերադարձի հետ: Բնականաբար, քաղաքական է, որովհետեւ պատգամավորի առեւանգումը, ծեծը չի կարող քաղաքական չլինել: Նամանավանդ, ծեծողները պահանջ էին դրել քաղաքականությունից հրաժարվել, մանդատը վայր դնել: Հետեւաբար, սա քաղաքական հետք ունի, մնում է պատվիրատուներին ճշտել: -Դուք եւ Ձեր համախոհները հունիսի 5-ին՝ Սամվել Բաբայանի վերադարձի օրը, Ստեփանակերտում պահանջեցիք նրան նշանակել Պաշտպանության նախարար: Մեկ օր անց, սակայն, Բաբայանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չի եղել նման պահանջի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -Սամվել Բաբայանին նախարար նշանակելու պահանջը հասարակության մի հատվածի ցանկությունն է եղել, որը ձեւակերպվել եւ ներկայացվել է: Բաբայանն ընդամենն ասել էր, որ պատրաստ է ծառայել ժողովրդին, մենք տեսել ենք այդ ծառայությունը նախարարի պաշտոնում եւ ժողովրդի մի հատվածն է այդպես տեսել: Այդ ցանկությունը ձեւակերպել ենք եւ ներկայացրել ենք: Այնպես չէ, որ Բաբայանի հետ քննարկված է եղել, նորից եմ կրկնում՝ սա եղել է հասարակության մի հատվածի ցանկությունը: Մենք այդպես ենք տեսել, էլի եմ կրկնում՝ մենք այդ քայլով փորձել ենք բարձրացնել Արցախի՝ գործոն լինելու նշանակությունը: Իմ, մեր համախոհների եւ հասարակության որոշակի հատվածի ցանկությունն էր, որ Արցախում լինի մի նախարար, որը կկարողանա ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա, մասնավորապես կոնկրետ զինատեսակների գնումների եւ այլ տարբեր քաղաքական որոշումների վրա: Մանրամասները` News.am-ում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am