Զինյալները գնդակոծել են Հալեպի շուկան,կան զոհեր
RIA Novosti-ին Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է ,որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները գնդակոծել են Հալեպ քաղաքի Մեյդան շրջանի շուկան, ինչի հետևանքով սպանվել է 5 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվել է,զինյալները կրակի տակ են վերցրել շուկան պայթուցիկով լի գազային բալոններով, ինչի հետևանքով վնասվել է 2 տասնյակ բնակելի տուն: Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ դա առաջին դեպքը չէ, երբ զինյալները դիտավորյալ հարված են հասցնում քաղաքի մարդաշատ վայրերին: Արմատականները շարունակում են գնդակոծել Ֆուաա քաղաքը (Իդլիբ նահանգ) և Արդ-էլ-Վաթ և Ռաշա բնակավայրերը, որոնք գտնվում են Լաթաքիա նահանգում: «Ջաբհաթ ալ-Նուսրան» հարձակումներ է իրականացրել նաև Սիրիայի կառավարական զորքերի անցակետերի վրա մի շարք նահանգներում:
