Չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն նախապաշարումների գերին են

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երկու օր առաջ տեղի ունեցավ հայկական սմարթֆոնների շնորհանդեսը: Միջոցառումը համեստ էր կազմակերպված` ոչ ոք չէր ասում, որ դա ինչ-որ հեղափոխություն է IT ոլորտում: Բայց նպատակը` որ Հայաստանում հավաքված հեռախոսներն ու պլանշետները մրցունակ լինեն մեր եւ (ինչու չէ) այլ երկրների շուկաներում, պետք է միայն ողջունել եւ ավելին` ցանկալի է դրան նպաստել: Որովհետեւ դա շաքարի կամ բենզինի ներկրում չէ, ոչ էլ նույնիսկ` հանքարդյունաբերություն: Դա գիտելիքի վրա հիմնված բիզնես է, որը, վստահ եմ, պատշաճ ուշադրության դեպքում կարող է հզորացնել մեր երկիրը: Բայց տեսնենք, թե ինչպես է այդ իրադարձությանն արձագանքել մեր հասարակության մի մասը: Եթե դատենք «ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է եւ փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը: Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը` «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»: Հետաքրքիր է. չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են նաեւ Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն կարծրատիպերի եւ նույն նախապաշարումների գերին են: Իրականում ես վստահ եմ, որ որեւէ մարդու կամ որեւէ երկրի միակ «սահմանափակումը» մեր գլխի, մեր մտածողության մեջ է, այլապես ամեն ինչ հնարավոր է: Փաստարկը, համաձայն որի՝ «էս իշխանությունների օրոք» Հայաստանում ոչ մի լավ բան հնարավոր չէ, իհարկե, սպանիչ է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am