«Ակօսը» և հայ համայնքի ներկայացուցիչները դարձյալ քննադատել են Աթեշյանին

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հերթական համարի առաջին էջում Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է՝ «Պալատական պատրիարքի փոխանորդը» վերտառության ներքո։ Հայկական պարբերականը դարձյալ դատապարտել է Աթեշյանին ու ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների կարծիքները, որոնք դեմ են իրենց անունից պատրիարքի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ գրելուն ու ներողություն խնդրելուն։ Հիշեցնենք, որ Աթեշյանը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նամակ էր գրել Էրդողանին՝ դատապարտելով Գերմանիայի որոշումը։ «Ակօս»-ի անդրադարձը ՝ մասնակի կրճատումներով. «Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելուց հետո Թուրքիայից եկած արձագանքը ցույց տվեց, որ իշխող կուսակցությունն ու խորհրդարանական մյուս երկու մեծ կուսակցությունները որքան հեռու են այդ հարցին առերեսվելուց։ Ողջ շաբաթվա ընթացքում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ այդ դաշտի դրդմամբ «հասարակական» դաշտում հնչած ելույթներն ու քայլերը ցույց տվեցին, թե որքան ուժեղ է ժխտման մեքենան։ Այդ մթնոլորտում Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ նախագահ Էրդողանին հասցեագրած նամակը, որը գրվել էր Թուրքիայի հայ համայնքի անունից, համայնքում մեծ վրդովմունք առաջացրեց։ Դա կարելի էր հասկանալ նաև մեր թերթի ստացած արձագանքներից։ Պատրիարքի ընտրությունը պարբերաբար հետաձգելու մեջ դերակատարություն ունենալու պատճառով տարիներ շարունակ քննադատված Աթեշյանի այս քայլը Թուրքիայից դուրս ապրող հայերի կողմից էլ բացասական արձագանք ստացավ։ Ստեղծված պատկերի դիմաց «Ակօս»-ն Աթեշյանին «մի երկու խոսք» ասելու անհրաժեշտություն զգաց։ Մեր ցանկությունն է ընդգծել, որ Թուրքիայում հայերին ճնշելով ցեղասպանությունից տուժածին ժխտել պարտադրելը սարսափելի է։ Ժխտումը ցեղասպանության ամենամեծ գրավականն է, և այդ խարխուլ հիմքի վրա քաղաքական կամ էլ հոգևոր որևէ իշխանություն չի կարող գոյություն ունենալ։ Սոցցանցերի արձագանքն Աթեշյանին Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակից հետո Facebook-ում և Twitter-ում Աթեշյանի դեմ բազմաթիվ արձագանքներ եղան։ Նշվեց, որ ներողության հասնող այդ քայլը պատրիարքարանին վայել չէր։ Պատրիարքարանի ֆեսյբուքյան էջից որոշ մեկնաբանություններ ջնջելն էլ քննադատության նոր ալիք բարձրացրեց։ «Ամոթալի մի հայտարարություն»,- Տանիա Թաշչըօղլու։ «Խնդրում եմ, գրված մեկնաբանությունները մի ջնջեք, մենք նշում ենք, որ այս նամակին չենք միանում, դա հստակ է»,- Ավետիս Անդոնօղլու։ «Ամո՛թ»,-Ալին Հիլքաթ Սերջենյան։ «Սա ձեր հայտարարությունն է, ոչ թե համայնքի»,-Իքբալ Փոլադ։ «Ինչի՞ համար է ներողություն խնդրում, իրականությունն այդպես հեշտ չեք թաքցնի»,-Մարիամ Չելիք։ «Մեր անունից խոսելու իրավունք նրան ո՞վ է տվել»,-Թիլդա Մանգասար։ «Ո՞վ է նա, որ իմ անունից որոշում է կայացնում ու ներողություն խնդրում»,-Սիլվա Այդին։ «Այս նամակն ինձ նման իրենց նախնիներին, բարեկամներին 1915 թվականին կորցրած մարդկանց համար վիրավորական է։ Ավելին, եթե դա պատրիարքի անունից է, կարծես որպես ողջ ժողովրդի միտք է ներկայացնում, դա ինձ և իմ գրեթե բոլոր հայ ընկերներին անհանգստություն է պատճառել»,-Արսեն Հուբեսերյան»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am