Ստեղծված իրավիճակը չի ծառայում ԱՄՆ բարօրությանը. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով Հանրապետական կուսակցությունում ստեղծված իրավիճակը չի ծառայում երկրի շահերին և հույս ունի, որ կուսակցության ղեկավարությունը կսրբագրի իր կուրսը նոյեմբերի համընդհանուր ընտրություններից հետո: Այս մասին նա հայտարել է երեկ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը: «Ես համարում եմ, որ (նախագահի) թեկնածուի որոշման կարևոր պահին այդ կուսակցությունում տեղի ունեցողը ընդհանուր առմամբ չի ծառայում երկրի բարօրությանը: Ես հույս ունեմ, որ երբ ներկա շրջանը (նախընտրական պայքարի) ավարտվի, նրանք կիրականացնեն գործողությունների սրբագրում և կրկին կդառնան աջ կուսակցություն: Դեմոկրատական կուսակցությունը համապատասխանաբար կմնա ձախ կուսակցություն: Եվ մենք կմտածենք՝ ինչպես փոխգործակցել հետագայում»,- պարզաբանել է երկրի ղեկավարը:
