Չխաբենք միմյանց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ներկայիս նախարար Լևոն Մնացականյանը պատասխանել է նախկին նախարար Սամվել Բաբայանի քննադատություններին: Նա մեղադրել է նախկին նախարար Սամվել Բաբայանին 1994-ին Ադրբեջանին 21 կիլոմետր տարածք հանձնելու համար: Նախկին ու ներկայիս նախարարների միջև հեռակա ծավալվող բանավեճը բավական սուր զարգացումներ է ստանում: Հիշեցնենք՝ ավելի վաղ տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ասել էր, թե ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը սխալներ է թույլ տվել, ինչի արդյունքում տարածքներ է կորցրել: Լևոն Մնացականյանը չի հերքում՝ տարածքներ կորցրել են, բայց Բաբայանին հորդորում է «հիշողությանը զոռ տալ» և վերհիշել, թե ինչպես է ժամանակին հողեր հանձնել: ​​«Անտարբերությունն էր, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե ինչ պատճառներ ա եղել՝ դա արդեն նախարարությունը պետք ա հետաքննի ու հասկանա՝ ինչ ա կատարվել իրականության: Փաստը նա ա, որ մի կես ժամ-մի ժամվա մեջ էդ ամբողջ դիրքերը հանձնվել է: Դրանից հետո փորձել ենք վերականգնենք՝ հարձակումներով, որն էլ բերել ա էդ կորուստներին», - հայտարարել էր Բաբայանը: «Կառաջարկեի վերլուծեն 94 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցածները, երբ որ նույն հարավային ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հակառակորդի ճնշման տակ 21 կիլոմետրից ավել տարածք մեկ օրում հանձնվել ա: Ով ա եղել էն ժամանակ հրամանատարը՝ ձեր կողմից նշված անձնավորությունը», - հակադարձում է Լևոն Մնացականյանը: «Արցախ TV»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն անդրադառնում է նաև Բաբայանի այն հայտարարությանը, թե այսօր պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: Մնացականյանը հետևյալ հարցադրումն է անում՝ արդյոք Բաբայանը իր պաշտոնավարման տարիներին ստեղծե՞լ է այդ համակարգերը: «Եվ բացի դա՝ իր պաշտոնավարման օրոք մենք ունեցել ենք դիրքեր, որոնց միջդիրքային տարածությունը եղել ա ընդամենը 50 մետր: Ապա ինչո՞ւ ա թույլ տվել էդ 50 մետր հեռավորության վրա հակառակորդին դիրքեր տեղադրի», - ասում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը: Նախարարը նաև հակադարձում է Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե ապրիլի սկզբին տեղի ունեցածը ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն: Լևոն Մնացականյանը, հիմնավորելու համար, որ Ղարաբաղի զինված ուժերը գործ են ունեցել պատերազմի հետ, նշում է, թե հակառակորդը ամբողջ շփման գծի երկայնքով մինչև 200 կիլոմետր հատվածով կիրառել է հատուկ նշանակության 1000-ից ավելի ջոկատայիններ, 200 տանկեր, հրետանային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ապրիլյան երեք օրերի ընթացքում հակառակորդը արձակել է 20 հազար արկ, մինչդեռ 1992-94 թթ. պատերազմի ժամանակ, այսինքն՝ երեք տարիների ընթացքում, դրանք չեն հասել 100 հազարի: «Իմ գնահատականը հետևյալն ա՝ առաջին հերթին, որևիցե բլիցկրիգ կամ այլ ձևակերպումներ, պատերազմ, ես դա չեմ անվանի, դա եղել ա դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր ա ձեռնարկել դիվերսիոն, պատժիչ՝ ոնց որ մերոնք են ասում, գործողություն կատարելու, որտեղ ինքը ստացել ա անսպասելի հաջողություն», - ասել էր Բաբայանը: «Իհարկե, եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի ա ինչ-որ տեղ հասկանալ էդ մարդկանց, որովհետև մարդիկ չեն տիրապետում՝ ինչ ա մարտավարությունը, ինչ ա ռազմավարությունը, բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորություններ, նամանավանդ՝ նախկին պաշտպանության նախարար, դա ինձ համար, իհարկե, ցավալի է», - արձագանքում է Մնացականյանը: Անդրադառնալով արդեն Ստեփանակերտի հուշահամալիրում անցած կիրակի Սամվել Բաբայանի ելույթին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը բավական կոշտ հայտարարություն է անում՝ ասելով, թե Բաբայանի արածը դիվերսիա է Ղարաբաղի դեմ: Լևոն Մնացականյանը չի շրջանցում նաև իր պաշտոնանկության մասին հնչած հայտարարությունները: Բաբայանը Մնացականյանի հրաժարականի մասին որևէ հայտարարություն Ստեփանակերտում չէր արել, ավելին՝ ասել էր, թե իրեն պաշտոնները չեն հետաքրքրում: Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու պահանջով հանդես էր եկել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ում և դաժան ծեծի ենթարկեցին: «Իր հայտարարությունները իր մեջ ներառում է պաշտոնափոխություններ՝ դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկին նման պաշտոն զբաղեցնող անձնավորությանը, համարում եմ իր այդ գործողությունները որպես դիվերսիոն գործողություն մեր հասարակության, մեր ինքնիշխան պետության, նրա պաշտպանունակության հանդեպ», ասում է ԼՂ ռազմական գերատեսչության ներկայիս ղեկավարը: Այսպես, Արցախի Պնախարարը Սամվել Բաբայանի հայտարարությունը որակում է «ցավալի»: Իհարկե, համաձայնելով Ս.Բաբայանի մտահոգությունների մեծ մասի հետ, այնուամենայնիվ, փաստ է, որ ապրիլյան ագրեսիան, պատերազմ էր, հայկական կողմի  հաշվարկով, արձակվել է մինչև 20 հազար արկ, դիրքային տեղաշարժեր են տեղի ունեցել, իսկ դա ոչ այլ ինչ է, քան պատերազմ: Շփման  գծի գրեթե ողջ երկայնքով կիրառվել են հատուկ նշանակության ջոկատայիններ՝ 1000-ից ավելի, 200-ից ավելի տանկեր, զորամասերի, զորամիավորումների կիրառում՝ բոլոր ուղղություններում, խոշոր տրամաչափի զանգվածային, համազարկային, հրետանային համակարգի կիրառում, խոշոր տրամաչափի հրետանու կիրառում, արդի անօդաչու թռչող սարքեր... Ինչ է սա, եթե ոչ պատերազմ` կոնկրետ նպատակներով: Բայց Սամվել Բաբայանի բարձրացրած հարցադրումներն էլ լիովին անտեսելն ու քաղաքական շահարկում ներկայացնելը` չի բխում հայկական կողմի շահերից: Կարո՞ղ էր հայկական բանակն ավելի պատրաստված լինել... Կարող էր: Չկա՞ն խնդիրներ, բացթողումներ բանակում... Կան` միանշանակ: Պետք է՞ դրանք լուծել... Ոչ միայն պետք է ու անհրաժեշտ, այլ` որքան շուտ կարգավորվեն բոլոր խնդիրները, այնքան լավ: Իսկ առկա խնդիրների մասին, թերևս, պատկան մարմիններն ավելի տեղեկացված են, քան հասարակությունը: Խնդիրներին արագ ու համակարգային լուծումներ տալու փոխարեն հնչում են միայն ճառեր, որոնք էլ առիթ են դառնում հասարակության մեջ տարբեր բամբասանքների տարածմանը: Խնդիրն ավելի կոնկրետ է: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր առջև կանգնած է լրջագույն մարտահրավեր` Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովումը: Այս խնդիրը լուծելու համար առայժմ որևէ գործնական աշխատանք չի տարվում Հայաստանի իշխանությունների կողմից, մինչդեռ նոր իրավիճակն ու նոր իրողությունները նոր ռազմավարության մշակում են ենթադրում, ու այստեղ Սամվել Բաբայանի հետ չի կարելի չհամաձայնվել: Պետք է գործել, շատ ժամանակ Հայաստանն, իսկապես, չունի: Թամար Բագրատունի

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am