Աշխարհում բռնությունից կորուստները փոքր-ինչ նվազել են

Աշխարհում բռնությունից կորուստները փոքր-ինչ նվազել են, բայց շարունակում են մնալ շատ բարձր մակարդակի վրա՝ 2015 թվականին հասնելով 13,6 տրլն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային համախառն արդյունքի 13,3 տոկոսը: Այս մասին են վկայում «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի» (Global Peace Index) տվյալները, որոնք հրապարակվել է Լոնդոնում Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace) կողմից: Հետազոտության մեջ վերլուծվում է 163 երկրների իրադրությունը, որոնցում ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը: «Սա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկն է եւ համեմատության համար կարելի է ասել, որ դա մոտավորապես 11 անգամ ավելի է, քան ուղղակի գլոբալ օտարերկրյա ներդրումների ծավալը»,- ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի հիմնադիր Սթիվ Կիլելեան: Ինչպես նշվում է 120-Էջանոց փաստաթղթում, եթե այդ ծախսերը բաժանվեին Երկրի բոլոր բնակիչների միջեւ, ապա յուրաքանչյուրին օրական բաժին կընկներ 5 դոլար այն դեպքում, երբ աղքատության շեմը, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատումների, օրական 1,9 դոլար է: Բռնությունից կորուստների կառուցվածքում ինստիտուտի փորձագետները ներառում են կորուստները հակամարտություններից (742 մլրդ դոլար), հանցավորությունից (2,5 տրլն դոլար), ինչպես նաեւ ներքին անվտանգության համար կատարվող ծախսերը (4,2 տրլն դոլար) եւ ռազմական ծախսերը (6,2 տրլն դոլար): Ինչ վերաբերում է վերջին ցուցանիշին, ապա զեկույցում ընդգծվում է, որ «համաշխարհային ռազմական ծախսերը վերջին երեք տարում կրճատվել են 10 տոկոսով, սակայն շարունակում են զգալիորեն ավելի բարձր մակարդակի վրա մնալ, քան 1960 թվականին»: Հետազոտության մեջ նշվում է, որ աշխարհում բռնությունից տնտեսական կորուստները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 2 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմել է 246 մլրդ դոլար: Նախեւառաջ դա տեղի է ունեցել ի հաշիվ «սպանությունների թվի, ներքին անվտանգության ծախսերի եւ զարգացած երկրներում ռազմական ծախսերի նվազեցման»:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am