Տավուշի մարզում УАЗ-ը բախվել է ЗИЛ-ին. զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց
Երեկ` հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մհեր Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի ՊՆ 0835 Մ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 147-րդ կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 68-ամյա Գորիկ Օհանյանի վարած ЗИЛ մակնիշի 142 ԼՍ 587 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, 46-ամյա Հենրիկ Սահակյանը և 29-ամյա Գուրգեն Սահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում։
