Բաքուն Ռուսաստանի լրագրողներից պահանջվում է հավատարմագրում Ղարաբաղ այցելելու համար
Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ մամուլին հավատարմագրման համար, չորեքշաբթի RIA Novosti-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: «Մենք հարգանքով ենք վերաբերվում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու մասնագիտական բնույթի ցանկությանը: Սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ` համապատասխան հավատարմագրման համար: Միայն Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հավատարմագրման քարտ ստանալուց հետո լրագրողները կարող են օրինական այցելել օկուպացված տարածքներ»,- ասել է Գաջիևը:
