«Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթում հաղթել է 26-ամյա զինծառայողուհին

Վաշինգտոնից 26-ամյա թխամորթ զինծառայողուհի Դեշոնա Բարբերը դարձել է «Միսս ԱՄՆ» 65-րդ ամենամյա գեղեցկության մրցույթի հաղթողը, որը հունիսի 5-ին ավարտվել է Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ): Երկրորդ տեղը բաժին է հասել Հավայիի նահանգից 24-ամյա Չելսի Հարդինին: Միջոցառումը ցուցադրվել է Fox հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ստուգատեսին մասնակցել են 50 նահանգների եւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի (Վաշինգտոնի պաշտոնական անվանումը) տարածաշրջանային մրցույթների հաղթողները, ինչպես նաեւ այն մասնակիցը, որին ինտերնետ-քվեարկության օգնությամբ ընտրել էին հանդիսականները: Փորձությունները, որոնցով պետք Է անցնեին մրցույթի մասնակիցները, ներառել են ավանդական դեֆիլեն՝ լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով, ինչպես նաեւ պատասխանները հաղորդավարների հարցերին: Հաղթողի գլխին թագը դրել է «Միսս ԱՄՆ-2015»-ը՝ 27-ամյա Օլվիա Ջորդանը Օկլահոմայից: Այժմ Բարբերն ԱՄՆ-ը կներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում, որը տեղի է ունենալու այս տարվա վերջին: «Միսս ԱՄՆ»-ի կոչման մրցույթին ավանդաբար մասնակցում են 18-ից մինչեւ 27 տարեկան աղջիկներ: Ի տարբերություն «Միսս Ամերիկա» ստուգատեսի, այդ տիտղոսի հավակնորդներից չի պահանջվում ցուցադրել իրենց տաղանդները, քանի որ այդ շոուում հիմնական ուշադրությունը դարձվում է նրանց արտաքին տվյալներին եւ հնարամտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am