Հայկ Խանումյանը հեղաշրջում էր անելո՞ւ, արժե՞ր նրան «աստղ» դարձնել

Երեկ բռնության է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որի մոտ բժիշկներն արձանագրել են քթի, այտոսկրի, ինչպես նաև կողային երկու ողերի կոտրվածք: Հայկ Խանումյանը պատմել է, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: ​​​Հիվանդանոցում Խանումյանին է այցելել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով երկարատև բացակայությունից հետո երեկ վերադարձել էր Ղարաբաղ և արժանացել ջերմ ընդունելության՝ շուրջ հազար ղարաբաղցիներ աղ ու հացով, ծափողջյուններով և երաժշտությամբ էին դիմավորել Ղարաբաղի Ազգային հերոսին: Խանումյանի հետ հանդիպումից հետո Բաբայանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, թե Խանումյանը պատմել է, որ իրեն ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը ստացել է Սամվել Բաբայանից: Բացի այդ, պատգամավորին տեսանկարահանել են և ստիպել են կրկնել նույն խոսքերը: «Ծեծել են, ստիպել են, որ գրես, որ փող եմ տվել երեկվա հավաքի համար, որ կազմակերպի: Մթոմ՝ ես եմ վճարել: Ստիպել են, որ թուղթ գրի, ստորագրի դրա տակ: Ասումա՝ սպառնացել են, որ՝ քեզ կսպանենք: Ծեծելու պահին իրա պատմելով: Դա Ղարաբաղում արդեն 16 տարիա՝ կատարվումա, նորություն չի: Մարդկանց բռնի ենթարկացնեն, էդքան մի բան: Էլ ի՞նչ կա: Վախեցնեն, թույլ չտան շունչ քաշեն: Նորմալա, էլի», - մեկնաբանեց Բաբայանը: ​​Իր ֆեյսբուքյան էջում Հայկ Խանումյանը նշել է, որ իրեն ստիպել են թուղթ ստորագրել, անգամ տեսանկարահանել են՝ պարտադրելով ինչ-որ հայտարարություններ անել: Եվ Հայկ Խանումյանը նշում է, որ տակտիկական նկատառումներից ելնելով է գնացել այդ քայլին և ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետև դաժան ծեծի էր ենթարկվում և այլևս հնարավոր չէր այդ ցավերին դիմանալ: Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանի ստորագրած փաստաթղթին, թե իրեն վճարել են՝ հանրահավաք կազմակերպի, այսինքն, Հայկ Խանումյանը պարզաբանում է, որ դա արել է սպառնալիքի տակ: Ցանկացած մարդուց նման ձևով ստորագրություն կորզելն, իհարկե, անմարդկային ու ստոր վերաբերմունք է, և պարզ է, որ պատճառը բացառապես Հայկ Խանումյանի քաղաքական հայացքներն են: Պաշտոնական Ստեփանակերտը տեղի ունեցածին անդրադառնալիս շեշտը դնում է Հայկ Խանումյանի մարդկային որակի վրա: «Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,-մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ լուրը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ ԼՂՀ նախագահի խոսնակը նշում է. «Ընդդիմություն կա։ Ընդդիմություն կոչվածներն էլ պետք է այնպես անեն, որ չարժեզրկվեն։ Հիմա եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք։ Կրկնում եմ՝ դժբախտաբար, լավ ճանաչելով դրան, ահագին օգնել եմ ես այդ…չեմ էլ ուզում մարդ կոչեմ։ Գիտեմ՝ ում հետ գործ ունեմ, տեսել եմ՝ ինչ է դա իրենից ներկայացնում։ Կարծում եմ՝ դիտավորյալ է դա արել, որպեսզի քաղաքական երանգ տա»։ Ի՞նչ է նշանակում` «եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք...»: Այսինքն` ծե՞ծն է որևէ մեկին լռեցնելու միակ ձևը... Հայկ Խանումյանի մարդկային որակները, հնարավոր է, որ ամենևին էլ փայլուն չեն և ինքն էլ այսօր Սամվել Բաբայանի կողքին լինելով, հնարավոր է, իր քաղաքական շահն է հետապնդում: Բայց, այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, այս միջադեպն անկասկած, կվնասի Լեռնային Ղարաբաղի հեղինակության ու վարկի վրա: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղից մեզ վստահեցնում էին, թե Արցախը «ժողովրդավարության կղզյակ» է, այստեղ ընտրություններն անգամ չեն կեղծվում, ինչպես` Հայաստանում: Ու քանի որ Արցախը չճանաչված պետություն է` պետք է ձգտի ավելի օրինակելի դառնալ, նույնիսկ ավելի կազմակերպված, քան Հայաստանը, շարունակաբար կրկնում էին ԼՂՀ իշխանությունները: Բայց արդեն որերորդ անգամ, Բերձորի հայտնի ծեծից հետո, պարզ է դառնում, որ ԼՂՀ իշխանությունն էլ, երբ անտեղի վտանգ է զգում, դիմում է ծայրահեղ, չպատճառաբանված քայլերի: Ի՞նչ իմաստ կար ծեծել ու «աստղ» դարձնել մի մարդու, որի մարդկային հատկանիշների մասին ԼՂ իշխանությունը բաց խոսում է... Ի՞նչ է, Հայկ Խանումյանն ընդունակ էր Ղարաբաղում ժողովրդին մոբիլիզացնել ու հեղաշրջում իրականացնե՞լ... Նրանի՞ց վախեցան Արցախի իշխանությունները... Հայկ Խանումյանի քայլը` ժողովրդին ուղղորդել դեպի նախագահական նստավայր ու ԼՂՀ նախագահից պահանջել Սամվել Բաբայանին ԼՂ ՊԲ-ի նախարար նշանակել անգամ ինքը` Սամվել Բաբայանը ստիպված եղավ քննադատել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am