Ուղիղ. Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի հիշատակը հարգելու արարողությունը
Թուրքական Gerçek Gündem կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում մեկնարկել է հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը հարգելու արարողությունը, ով սպանվել է ուղիղ 9 տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 19-ին։ Այն մեկնարկել է «Ակօսի» խմբագրատան առջև, տեղական ժամանակով ժամը 14.30-ին՝ Դինքի սպանության վայրում ու ժամին։ Ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խստացված միջոցառումներ։
