Հայտնի է՝ որ փոխնախարարներն են կրճատվելու
Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե փոխնախարարների կրճատումները կոնկրետ ո՞ր ոլորտներին է վերաբերվում: Ի պատասխան՝ ասաց. «Դե, Քաղավիացիայի նոր պետ, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի հաստիքը կրճատվեց, իսկ առաջիկայում կկրճատվեն գյուղնախարարության փոխնախարարները»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ 5 նախարարությունում սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարի մակարդակից և որ վաղը կրճատելու են երեք, չորս փոխնախարարներ:
