Լավագույն դեպքում տարվա վերջում կլինի զրոյական գնաճ. Վաչե Գաբրիելյան
Ամռան ամիսներին Հայաստանում ցածր գնաճ է սպասվում, լավագույն դեպքում տարվա վերջում կլինի զրոյական գնաճ, հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհերր Շահգելդյանի հարցադրմանը, թե կառավարությունն ի՞նչ է անում թոշակառուների ֆինանսական դրության մեղման համար, երբ թոշակի բարձրացում այս տարի տեղի չի ունենա, նշեց որ գնանկում կա միայն ծառայությունների ոլորտում: «Գնաճային ֆոնը 2016թ.-ին որևէ կերպ չի խաթարում հատկապես կենսաթոշակառուների սպառմանը», - նշեց փոխվարչապետը: Այնուհետև Վաչե Գաբրիելյանն հավելեց, որ կան ռիսկեր, որոնք երկրի տնտեսությունից դուրս են: «Իսկ սպառման վրա ազդող գործոնների լավագույն պատասխանը տնտեսական աճի խթանումն է», - նկատեց փոխվարչապետը:
