«Վարչապետը հոխորտացել է». Գալուստ Սահակյան
Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր անդրադարձավ մենաշնորհների դեմ Հովիկ Աբրահամյանի սկսած պայքարին՝ նշելով. «Վարչապետը հոխորտաց եւ ասաց՝ էդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»: Ըստ նրա՝ վարչապետի այդ քայլը նախընտրական հնարք չէ. «Նախընտրական պայքարի դեռեւս դուրս չենք եկել:Երբեք ու երբեք խոսք չի գնացել նոր 17 թվի պառլամենտից հետո ինչպիսի քաղաքական դիրքորոշում պետք է ունենանք»: Այնուհետև խոսելով Սամվել Բաբայանի վերադարձից՝ նշեց, որ նա բավականին լուրջ կռվող է եղել, սակայն. «Դեռեւս չգիտենք ինչ ներուժ ունի, որ դրան աջակցենք կամ չաջակցենք»:
