Ինչու Ռուսաստանի և Հայաստանի միջև սպառազինության պայմանավորվածությունը ի կատար չի ածվում
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, թե ինչու է ձգձգվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև սպառազինություն մատակարարելու մասին համաձայնագրի կատարումը: Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ելնելով բանակցային գործընթացի մանրամասներից, կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չեմ կարող հրապարակել աշխատանքների մասին: ՊՆ-ն բավական նպատակասլաց աշխատանք է կատարում՝ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռքբերման համար»:
