ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կրկին կոչ է անում արագ և թափանցիկ դատական կարգով բացահայտել Հրանտ Դինքի սպանության ետևում գտնվող պատվիրատուներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։«Ես հավատում եմ, որ դատավարությունը վերջապես արդարություն կբերի Հրանտ Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների համար։ Պատվիրատուների բացահայտումը նաև ողջ հասարակությանը ցույց կտա արտահատման ազատության կարևորությունը և լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը»,-ասել է Դույա Միյատովիչը։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարին։
