Գերմանական մամուլն անազատ է.Չավուշօղլու
Թուրքական TRT-ին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով նաև ռուսական մեդիադաշտում հայերի ունեցած դերակատարությանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որակել է գերմանական մեդիան իբրև անազատ: «Գերմանիայում չկա ազատ մամուլ: Եթե ազատ է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող տարբեր պարբերականներ հակաէրդողանական գլխագրեր են դնում:Գերմանիայում ամեն բան համակարգված է, և Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ևս այդ համակարգված մոտեցման մասն է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը` հակաէրդողանական գլխագրերը համարելով գերմանական մամուլի անազատության ապացույց: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ռուսական մեդիան մի խումբ հայերի ձեռքում է, ովքեր մեդիադաշտում առանցքային դերակատարություն ունեն: «Նրանք (հայերը) հատկապես ցանկանում են թունավորել ռուս ազգին ընդդեմ թուրք ժողովրդի, սակայն, ինչպես երևում է, նրանց այդքան էլ չի հաջողվել»,- ասել է Չավուշօղլուն:
