Զաքիր Հասանովը Ալիևի հրահանգով այցելել է առաջնագիծ
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ ղեկավարությունը այցելել են առաջնագիծ,հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հասանովն այցելել է ուսումնական զորավարժարան, որը նախատեսված է զինծառայողների մարտական, հրաձգային ու մարտավարական պատրաստության համար:
Նա հետաքրքրվել է ճակատամերձ գոտում իրավիճակի մոդելավորմամբ, մարտական իրական պայմաններին համապատասխանեցված զորավարժությունների անցկացման ու գործնական այլ դասընթացներով:

