Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ.Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով ամբողջ աշխարհում էլ մենաշնորհներ կան, սակայն, ըստ նրա, մենաշնորհը վատ բառ չէ: «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհները ստեղծվում են՝ ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն, աշխարհում առկա կլասիկ մենաշնոհրը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց և ասաց, որ այդ ամեն ինչը պահելու է հսկողության տակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակացության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք կտա՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի տան, նախ շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա և 2-րդ, եթե նման խնդիր կա, ապա կառավարությունն իր որոշումն արել է և եթե մարդիկ կան, որ ուզում է բերել, կարող են դիմել և բերել»,-ասաց Սահակյանը:
