Պարտադիր չէ՝ անվերջ ղեկավարի. Գալուստ Սահակյանը՝Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համակարծիք չէ այն դիտարկման հետ, թե հասարակությունը չի վստահում իշխանության փոփոխություններ անելու պատրաստակամությանը և հորդորեց չխոսել հանրության անունից.«Բայց որպեսզի դա այդպես չլինի, վարչապետն իր հայտարարությունն արեց»: Անդրադառնալով ՔԱՎ պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկությանը՝Սահակյանն ասաց, որ նա բազմաթիվ տարիներ աշխատել է և պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի: Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին ԱԽ քարտուղար նշանակելուն, ապա ԱԺ նախագահը նշեց, որ Գևորգյանի ընդունակությունները իշխանությունները բարձր են գնահատում:
