Ուրիխանյանը պաշտպանեց մորեղբոր որդուն
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը:Քննարկման ժամանակ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վրդովված շեշտեց՝ «Երբ մարզպետները գալիս են բյուջեն զեկուցելու, իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանք ասում են՝ ջնջել եմ պետական բյուջեն և շահել եմ երեք միլիարդ»:Պատգամավորը նկատեց,որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Արտակարգ իրավիճակների նախարարը չեն բարեհաճում գալ խորհրդարան՝ բյուջեն զեկուցելու: «Կարո՞ղ է տարբեր գերատեսչությունների առաջին դեմքերը իրենց Ֆրիդրիխ Էնգելսի տեղն են դրել, որ չեն բարեհաճում ներկայանալ բյուջեի հաշվետվության խորհրդարանական քննարկումներին եւ իրենց փոխարեն ուղարկում են իրենց տեղակալներին»,նկատեց նա: Ու քանի որ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը Տիգրան Ուրիխանյանի մորեղբոր որդին է, Ուրիխանյանը տեղից փորձեց պաշտպանել իր մերձավորի պատիվը , ի պատասխան որի, Փաշինյանը վերջինիս հորդորեց հանգստանալ՝ «Ասում եմ հանգստացի, քեզ եմ ասում՝ հանգստացի»,- տեղից նետեց Փաշինյանը։ Ուրիխանյանը նստած տեղից պատասխանեց, որ ինքը շատ հանգիստ է եւ ինչ ուներ ասելու Փաշինյանին՝ արդեն ասաց։
