Թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին հայտնում է,որ Ստամբուլում 4 մարդ է ձերբակալվել ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, որն իրականացվել էր երեքշաբթի առավոտյան, այն ժամանակ, երբ անցել էր ոստիկանական ավտոբուսը:Ձերբակալվածներն ավտոմեքենա էին վարձակալել, որը պայթեցվել էր ահաբեկչության ժամանակ:
Ուժեղ պայթյունը որոտացել էր երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 09.40-ին Ստամբուլի կենտրոնում՝ Բայազետ շրջանում գտնվող կանգառի հարևանությամբ:
Պայթյունին զոհ էր դարձել 11 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկան: Եվս 36 մարդ վնասվածք էր ստացել:
Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Սթրոն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը: «ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակցին ու անգնահատելի գործընկերոջը՝ տարածաշրջանում բազմաթիվ մարտահրավերների դեմ պայքարում»,- հայտարարել է Սթրոն:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը