Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները Երուսաղեմում սկսվել են
Ինչպես նշում է asbarez.com-ը, մի խումբ մասնագետներ սկսել են վերանորոգել Հիսուս Քրիստոսի`Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գտնվող գերեզմանը, ինչը 1810թ. ի վեր առաջին դեպքն է: Սուրբ Հարության տաճարի վերանորոգման աշխատանքների արդյունքում շինությունն ավելի կամրանա: Ենթադրվում է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն 8-12 ամիս, և այդ ընթացքում ուխտավորները կկարողանան շարունակել այցելել տաճար:Աղբյուրը նկատում է, որ Սուրբ հողի 3 եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառով վերանորոգման աշխատանքները հետաձգվել էին: Սակայն Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ ու Հայ առաքելական եկեղեցիները, այնուամենայնիվ, մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները` գիտակցելով վերանորոգման աշխատանքների մեկնարկի կարևորությունը: Նշվում է, որ եկեղեցիներից ամեն մեկը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 3.3 մլն դոլար արժողությամբ նախագծին: Մինչդեռ Հորդանանի միապետ Աբդուլլահն իր անձնական միջոցներից ևս նվիրատվություն է արել վերանորոգման աշխատանքների համար: Հայտնի է, որ մինչ 1967թ. արաբ-իսրայելական պատերազմի մեկնարկը Սուրբ Հարության տաճարի տարածքը գտնվել է Հորդանանի հսկողության տակ:
