Ինչու էր Արմեն Գևորգյանը մեկնել Դուբայ
Hayeli.am-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ ակտիվ քաղաքականություն է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Իշխանական շրջանակներում քննարկում էին Վաչե Գաբրիելյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը վստահել, որից հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակել Արմեն Գևորգյանին։ Գրել էինք նաև,որ մեր ունեցած տեղեկություններով նա կնշանակվի Արդշինինվեստ բանկի խորհրդի անդամ, այն բանկի, որը Գեւորգյանի իշխանության ժամանակ «արտոնյալների» շարքում է եղել։ Մեզ տեղեկություններ էին հասել,որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կնշանակվի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում:Եվ ահա երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Գևորգյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար:Նշենք,որ այդ պաշտոնը գրեթե երկու տարի թափուր էր,նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք` Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, այդ հրաժարականը մեկնաբանվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ,Գեւորգյանը դեմ էր կրիմինալ Լիսկայի վերանշանակելուն։ Հետո Գեւորգյանը աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ՝ ԱՄՆ սովորելու պատրվակով։ Մեզ տեղեկություններ են հասել,որ մինչ նշված պաշտոնին նշանակվելը Արմեն Գևորգյանը մոտ մեկ շաբաթ առաջ եղել է Դուբայում,որտեղ ըստ մեր աղբյուրի բիզնես հետաքրքրություններ ունի,իսկ առավել ստույգ՝Դուբայում արդեն ներկայիս ԱԱԽՔ-ն ունի երեք տասնյակի հասնող բնակարարաններ,որոնք վարձակալության են հանձնված: Կարելի է ենթադրել,որ պետական պաշտոնի նշանակվելուց առաջ Արմեն Գևորգայանը անձամբ է մեկնել ՝կարգավորելու իր բիզնեսը:
