Գերմանիայի թուրք խոշոր գործարար Վուրալ Օգերի ունեցվածքի վրա կալանք է դրվել
Թուրքական դատարանի որոշմամբ Գերմանիայի թուրք խոշոր գործարար Վուրալ Օգերի անձնական հաշիվների ու ունեցվածքի վրա կալանք է դրվել։ Milliyet–ի փոխանցմամբ՝ Գերմանիայից Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող տուրիստական ընկերությունը սնանկ է ճանաչվել, որից հետո հիշյալ ընկերության սեփականատեր Վուրալ Օգերը սկսել է իր գույքը վաճառել մտերիմներին։ Գերմանական դատարանն էլ որոշում է կայացրել մինչ սնանկության գործով վերջնական արդյունքների հրապարակումը կալանք դնել թուրք խոշոր գործարարի ունեցվածքի ու հաշիվների վրա, քանի որ նրան պատկանող ընկերությունը պետությանը խոշոր չափով պարտքեր ունի։
