Գլխավոր դատախազի նոր տեղակալը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
