ԵՄ-ը կշարունակի պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդրիկա Մոգերինին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ԵՄ-ի առաջնահերթություններից է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Ուկրաինայի արևլքում իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լիարժեք իրագործեն Մինսկի համաձայնագիրը»,-ասել է Մոգերինին: Դրանով նա նշել է, ՄԱԿ-ի գործունեությունը՝ մարդասիրական օգնության տրամադրումը Ուկրաինայի բնակիչներին, ինչպես նաև նշել է, որ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների զեկույցը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, կարևոր գործիք է վերահսկելու համար Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: «Եվրոպական միությունը կշարունակի պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին»,-ամփոփել է Մոգերինին:
