Դերասանուհի Զառա Արամյանը տեղափոխվել է Սրտաբանական հիվանդանոց
Քիչ առաջ դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները ստենդավորում են կատարել, և նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում:
