ԱԱԾ-ն նեղն է ընկել

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկումն առանց էմոցիաների չանցավ: Կատարվող փոփոխության համաձայն` գեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ կոչում ունեցող անձանց ծառայության սահմանային տարիքը` 60, հավասարեցվում է գեներալ-գնդապետ կոչում ունեցողների ծառայության տարիքին` 65, ԱԱԾ ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` 10 տարի: Առաջարկվող փոփոխություններով` ԱԱԾ-ում ծառայության կարող են անցնել նաև ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ի, արդարադատության պետական ծառայողները, դատախազներ, ԱԱԾ նախկին ծառայողներ, նաև կկարողանան ծառայության անցնել գիտական աստիճան ունեցող և զինապարտությունից ազատված անձինք: Նախագիծն օրենսդիրին զեկուցեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլոտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս: Նա համաձայնեց՝ գիտնականներ պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնալու հաշվին.«Մենք բոլորս էլ գիտենք, ովքեր չեն ծառայում բանակում, դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղվում են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ դրանով ազգային անվտանգության համակարգը կդարձնենք կադրերի բյուրո, ահա էդպիսի գիտնականների համար, որոնց գիտնական համարելն անպարկեշտություն կլինի: Եվ այս անհավասար մրցակցության պայմաններում՝ բանակում ծառայած և գիտական գործունեությամբ զբաղվողները դուրս կմնան»: Հարությունյանը բացատրեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցրել նրանց համար, ովքեր գիտական աստիճան ունեն և ծառայում են բանակում, գիտական կոչում ունեցող գիտնականներ պետք են տարբեր բնագավառներում, իսկ Ազգային անվտանգության մարմիններում կադրերի ընտրությունը կատարում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Ըստ նրա` ուսումնասիրություն է կատարվում, թե ինչպես է կատարվել գիտական թեզի պաշտպանությունը, անգամ բարեկամներն ովքեր են: ԱԱԾ համակարգում, ըստ բանախոսի, միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում: «Բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք,- հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ պաշտոնյաների երեխաներն էլ կարող են արժանավոր լինել,- Կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»: Ն.Զոհրաբյանը վրդովվեց Շարմազանովի «քառակուսի» արտահայտությունից և բորբոքված հակադարձեց նրան ու պնդեց իր տեսակետը: «Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- նկատեց Շարմազանովը: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք փոփոխությունները պայմանավորված են ԱԱԾ-ից կադրային արտահոսքով. «ԱԱԾ-ում արտահոսք չկա, ես չէի օգտագործի այդ բառը, քանի որ արտահոսք չկա: Երիտասարդ կադրերի առաջընթացին մենք խոչընդոտ չենք հադիսանում»: Փաշինյանը հետաքրքրվեց նաև 2012 թվականին Ազգային անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարականից. «Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին ասաց, որ պարոն Հակոբյան, կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու: ԱԱԾ-ն այդ հատուկ հանձնարարությունն ի վիճակի եղե՞լ է կատարել, թե՝ ոչ»: Նա նաև հետաքրքրվեց, թե ԱԱԾ պատերը շարունակո՞ւմ են զարդարել Ֆելիքս Դերժինսկու նկարները: «Թույլ տվեք չպատասխանել հանձնարարականի վերաբերյալ հարցին, դա քննարկվող հարցին չի վերաբերվում»,- ասաց Հարությունյանը: Ինչ վերաբերվում է Դերժինսկու նկարներին, Հարությունյանը կտրականապես հերքեց. «Ո՛չ կիսանդրին, ո՛չ էլ նկարը չկան: Դա միգուցե 88 թվականին էր, հիմա չկա»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց՝ կա՞ կադրային խնդիր համակարգում, ի պատասխան պարզվեց՝ կա, համակարգը լուրջ խնդիրներ ունի կիբեռանվտանգության ոլորտում և կարիք ունի գիտակ կադրերով համալրվելու: «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»: «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը: Մինչդեռ ակնհայտ է, որ այստեղ կադրային «սով» կա, քանի որ ոչ բոլորին է հաջողվում աշխատել այդ փակ համակարգում։ Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am