Ադրբեջանի քաղաքացին մուտք է գործել Հայաստանի տարածք
Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձարքըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: «Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում էՎալիևա Զոհրա Վարձարքըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:
