Քաղաքացիական ավիացիայի պետը ազատվեց պաշտոնից
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ազատվել է պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ ասվում է` Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արտյոմ Մովսեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
