Հայաստանում արդեն 20-25 տարվա հիպոթեքային վարկեր կան. Ա. Ջավադյան
Հայաստանում արդեն 20-25 տարվա հիպոթեքային վարկեր կան: Այդ մասին հունիսի 7-ին խորհրդարանում Հայաստանի 2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Պատգամավորներից մեկի այն հարցին, թե հանրապետությունում ինչու չկա այնպիսի մատչելի հիպոթեք, ինչպիսին ԱՄՆ-ում է, Ջավադյանը հակադարձել է, թե այնտեղ դրա համար պետական աջակցության միջոցներ են ձեռք առնվում: «2-3 ծրագրով երիտասարդ ընտանիքներից վրայից հանում ենք տարադրամային ռիսկերը: Վարկերի վերաֆինանսավորում ենք իրականացնում եւ զսպում ենք տոկոսադրույքները: Այժմ արդեն 20-25 տարվա հիպոթեքային վարկեր կան», - հայտնել է Ջավադյանը: Կիրառվում են նաեւ մակրոպրուդենցիալ գործիքներ, օրինակ` հայկական դրամով հիպոթեքային վարկերի ռիսկի նորմատիվ գործակիցների նվազեցում եւ դոլարայինների բարձրացում: Այսինքն բանկերի համար այժմ ավելի շահավետ է հիպոթեք տրամադրել հենց ազգային տարադրամով, հավելել է Ջավադյանը:
