Ռուսաստանի կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը

Ռուսաստանի կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը` պնդելով, որ այն ադրբեջանական չէ:Այս մասին, ինչպես հաղորդում է azadliq.info կայքը` նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսատանից ետ է ուղարկվել 1000 տ-ից ավելի փչացած ադրբեջանական գյուղմթերք: Ռուսաստանի վերահսկիչ մարմինները հայտարարում են, որ Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը, գլխավորապես` լոլիկը, սմբուկը եւ այլ բանջարեղենը թուրքական կամ վրացական ծագում ունեն, եւ դա է ետ ուղարկվելու պատճառը: Ադրբեջանցի գործարար Թահիր Հուսեյնովը կայքին պատմել է, որ չնայած ապրանքի հետ ներկայացնում են այն Ադրբեջանում արտադրված լինելու մասին բոլոր փաստաթղթերը, սակայն, Ռուսաստանը հայտարարում է, որ այն թուրքական ծագում ունի եւ արդեն ետ է ուղարկել իր 500 տ լոլիկը:Մի այլ գործարար՝ Նուրլան Մամեդովը բողոքել է, որ Ռուսաստանն իր ուղարկած 3 վագոն լոլիկը 10 օր պահելուց հետո է հետ ուղարկել, ինչի պատճառով այն ամբողջությամբ փչացել է, այժմ էլ սպասում են եւս 5 վագոն մթերքի հետ ուղարկելուն: 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի` Սիրիայում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, անվանելով դա ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից», միջադեպից հետո հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Դրանից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, եւ Մոսկվան 2016 թվականի հունվարի 1-ից արգելել է մեծ տեսականի գյուղմթերքի մատակարարումը Թուրքիայից: Ադրբեջանն անմիջապես բացել է իր տարածքը թուրքական ապրանքների տարանցման համար` հանելով մաքսատուրքերն ու հարկերը: Դրանից հետո, թուրք մատակարարները գյուղմթերքը հասցնում  են Ադրբեջան, միջինասիական երկրներ եւ ադրբեջանականի անվան տակ փորձում մտցնել ռուսաստանյան շուկա, ինչն էլ Մոսկվան կանխում է: Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:
 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am