ԼՂ կարգավորումը կապված չէ համանախագահների թվից
Լեռնային Ղարաբաղը, որոշակի ժամանակահատվածում, հնարավոր է, վերադառնա բանակցությունների սեղանին, ինչը կարող է լինել հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:«Գործնականում խաղաղապահների տեղակայման հարցը կարող է առաջանալ այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները: Խաղաղապահների տեղակայմանը պետք է նախորդի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւի ընդունումը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Խաղաղապահ կոնտինգենտը ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից»,- ասել է նա՝ «Интерфакс»-ին տված հարցազրույցում: Հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում համանախագահների թվի ավելացմանը, այդ թվում Գերմանիայի հաշվին, Պոպովը պատասխանել է. «Այդ թեման ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հայտվում է և ակտիվորեն քննարկվում է: Սակայն բանակցությունների ընթացքում այդ հարցը առաջ չի քաշվել: Ի վերջո խնդրի կարգավորումը կապված չէ համանախագահների թվից, այլ՝ կողմերի պատրաստակամությունից՝ փոխզիջումների գնալ», - ընդգծել է ռուս համանախագահը:
